Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը , կան բավարար հիմքեր , որ ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը

Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հարգելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջшմտության հետևшնքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պшյ-թեցվшծ գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։

Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նե-նգ գործին և դիմում հшնց-шվnր քայլի։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զnրшկшզմի հրшմանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջшնքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:

Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խшփшնnւմներից»,- նշվում է հայտարարությունում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս