Թուրքական «Թուսաշ» օդատիեզերական ընկերությունը եւ «Ղազախստան Ինժիներինգ»-ը նախատեսում են Ղազախստանում հիմնել թուրքական «Անկա» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրություն։
Նշվում է , որ երկու երկրները ստորագրել են մտադրությունների մասին արձանագրություն։ Նշվում է նաև , որ անօդաչու սարքերի հավաքման հետ մեկտեղ նախագիծը նախատեսում է դրանց տեխնիկական սպասարկում եւ տեխնոլոգիաների փոխանցում։
Ղազախստանը կլինի Թուրքիայի սահմաններից դուրս առաջին երկիրը, որը կհավաքի «Անկա» հարվածային եւ հետшխ-nւզшկшն անօդաչու սարքեր։
«Թուսաշ»-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է , որ գործարքի իրականացումը ավելի կամրապնդի Թուրքիայի եւ եղբայրական Ղազախստանի միջեւ առեւտրային եւ բարեկամական հարաբերությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Ղազախստանի հետ 2021 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակում վերջինին երեք «Անկա» անօդաչու թռչող սարք է վաճառելու։