«Իմ երեխան չափից շատ հայ է». Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

Մեր հայրենակից համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան և հրապարակել է որդու լուսանկարը , կից գրելով։

«Նա իմ երեխան է, որն ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։

Հիշեցնենք , որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։ Վերջերս զույգը հայտարարեց , որ բաժանվում են և որ այլևս անհամատեղելի է նրանց միյասին ապրելը:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times