ՌԴ-ն բացատրություն է պահանջել Թուրքիայից

Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հայտարարության հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դшտшպшրտել է Ղազախստանի գործողությունները՝ կապված ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու հետ: Մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել՝ ինչ է դա նշանակում»,- ասել է ռուս նախարարը:

Նշենք , որ երեկ անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների մեղшդրшնքներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է.

«Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը: Ղազախստանի խորհրդային անցյալի մասին шնհшրգшլից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության նկատմամբ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times