Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում հայտնել է թե որքան բնակավայրեր են ետ վերցրել ռուսական ուժերից .
«Մենք շարունակում ենք Ուկրաինայի шպաoկnւպшցվшծ տարածքների վերականգնումը։ Այսօրվա դրությամբ արդեն ազատագրվել է 1015 բնակավայր, ինչը վեց գումարած է անցած օրվա համեմատ։ Մենք այդ բնակավայրերում վերադարձնում ենք էլեկտրաէներգիան, ջրամատակարարումը, կապը, տրանսպորտը, սոցիալական ծառայությունները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշեց, որ իշխանությունները հիշում են և պատրաստ են ետ վերադարձնել յուրաքանչյուր բնակավայր, որը դեռ գտնվում են ռուսական ուժերի ձեռքի տակ։
«Խերսոնն ու Մելիտոպոլը, Բերդյանսկը և Էներգոդարը, Մարիուպոլը և Դոնբասի բոլոր քաղաքներն ու գյուղերը , բոլորը ետ են վերադարձվեու: Խարկովի շրջանի աստիճանական ազատագրումն ապացուցում է, որ մենք ոչ մեկին չենք թողնի մեր հողը»,- ասել է Զելենսկին։