Նախնական տվյալներով՝ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցել են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 56,2 տոկոսը։

««Իմ հզոր համայնք» — 41,5%
Անվավեր — 2,3%»,- գրել է Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններին քվեարկել է 23378 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.16 տոկոսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս