Էրդողանը դեմ արտահայտվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին, այս մասին հայտնում է Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը։ Այս մասին տեղեկանում է Yerevan-Times-ը:

Թուրքիան «դրական չի վերաբերվում» այս հարցում, ասել է Էրդողանը, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները «ակտիվ են սկանդինավյան այս երկրներում»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում шհшբ-եկչшկան ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները «նույնիսկ այդ երկրներում պատգամավորներ են»։

«Շվեդիան դարձել է PKK-ի և այլ шհшբ-եկչшկшն խմբավորումների տունը», — մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Էրդողանի խոսքերը։

Նշենք , որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ է այս դաշինքի արդեն անդամ բոլոր երկրների համաձայնությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս