Ի՞նչու Զելենսկին Թուրքիայի փոխարեն ընտրեց Իսրայելը

Ուկրաինան չի կարող կորցնել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Հարկավոր է գտնել երկուստեք ընդունելի մոդել և կանխել նոր պատերшզմները մեր վերшհuկողության տակ գտնվող և ժամանակավորապես oկnւպшցվшծ տարածքների միջև»,- ընդգծել Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան չի ընդունելու որևէ վերջնագիր։ «Այս իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է»,- նշել է Ուկրաինայի նախագահը և պնդել , որ անհրաժեշտ է օգտագործել Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ցանկացած ձևաչափ և հնարավորություն:

Զելենսկին նաև ասել է , որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Երուսաղեմում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը փորձում է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպման գործում։

Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերшզմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայում , որպեսզի Զելենսկի-Պուտին հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս