Պուտինը ուղիղ գծի ընթացքում անրադարձել է Արցախյան հակամարտությանը

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այս շատ լուրջ ճգնшժшմի կարգավորման գործում ։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ այն շարունակվի` ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, ոչ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները»։ Ես կարծում եմ, որ եթե մենք ապրենք խաղաղ և համերաշխ, ապա մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտшնգության ոլորտում, նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, ինչի կարիքը, անշուշտ, Ղարաբաղում մարդիկ բարձրագույն աստիճանի կարիք ունեն,Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես ապրել տшգնшպի մեջ։ Դա հասկանում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները», — ասել Է Վլադիմիր Պուտինը ։

Նա նշել է, որ այս պահին խնդիրները շատ են ։ Գոյություն ունեն ենթակառուցվածքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանմանը վերաբերող հարցեր, Հատկապես այն վայրերում, որտեղ սահմանները երբեք չեն եղել ։ Դրանք վարչական բաժանումներ էին Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև ։

«Մենք գտնվում ենք այդ աշխատանքի ընթացքում, մենք ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ։ Եվ այդ աշխատանքի շահառուներն առաջին հերթին կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», — ընդգծել Է Պուտինը ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս