Ո՞ր ուժերը կանցնեն Խորհրդարան .Բոլոր տեղամասերի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

53.92%-ով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (687 251): «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 21,04 %-ը (268 165), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %-ը (66 633): «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7 տոկոսը:

ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հազ 572 մարդ: Քվեարկությանը մասնակցել է 1 281 911 ընտրող։ Քվեարկության ընթացքին հետևել է 19 տեղական, 8 միջազգային դիտորդական կազմակերպություն, ինչպես նաև օտարերկրյա 50 լրատվամիջոց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբում ելույթի ժամանակ շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։

«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս