Թավշյա հեղափոխության մասին ֆիլմը արժանացել է Բևերլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին

Պարետ Մարոնյանի հեղինակած «Անшրյ-ուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» վավերագրական ֆիլմն արժանացել է հեղինակավոր Բևերլի Հիլզ 21-րդ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղ» և «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» մրցանակներին: Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է առցանց՝ փոխանցում է Massispost պարբերականը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռ-նի, թավշյա հեղափոխության մասին:

Պարբերականը նշում է, որ ֆիլմի հեղինակները չափազանց ուրախ են, որ կինոարտադրության ոլորտի պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրիի անդամները 150 ֆիլմից ընտրել են «Անարյուն» ժապավենն ու արժանացրել բարձրագույն մրցանակների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս