Ռուսաստանը մեկնաբանել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբվերյալ:

Ինչպես հայտնի է այսօր ՌԴ ԱԳՆ-ի շենքում կայացել էր Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը:

«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության իրականացնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով, կենտրոնանալով գործնական արդյունքների վրա . «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», — ասված է գերատեսչության հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք , որ հանդիպման վերաբերյալ հայտարարություն էին տարածել նաև Թուրքիայի ու Հայաստանի ԱԳՆ-ները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս