Մի տարեց հրեա կին գնում է բանկ ՝ 10 դոլար հանելու համար:
Գանձապահը նրան ասում է.
— 100 դոլարից պակաս գումար հանելու համար, oգտագործեք բանկոմատ և եթե այլ հարցեր չկան, խնդրում եմ հեռացեք, Ձեր հետևում այցելուների շարք է։
Տարեց կինը մի քանի վայրկյան լռում, ապա քարտը վերադարձնում է գանձապահին և ասում.
— ես կվերցնեմ իմ ունեցած ամբողջ գումարը։
Գանձապահը զարմանում է, երբ ստուգում է հաշվի մնացորդը:
— Ձեր հաշվին ունեք 500.000 դոլար, բայց բանկն այժմ չունի այդ գումարը: Կարո՞ղ եք պայմանավորվել և վաղը վերադառնալ:
Սակայն կինը հարցնում է, թե որքան կարող է միանգամից հանել: Գանձապահն էլ նրան ասում է՝ ցանկացած գումար մինչև 3000 դոլար:
-Խնդրում եմ, հիմա տվեք ինձ 2 915 դոլար։
Գանձապահը զայրացած վերադառնում է պահոց ՝ հավաքելով 20 ,10 և 5 դոլարի տուփերը, իսկ հաջորդ տասը րոպեն անցկացնում` հաշվելով 2915 դոլար:
-Այսօր կա՞ այլ բան,ինչով կարող եմ Ձեզ օգնել,-խստորեն հարցնում է գանձապահը:
Իսկ տարեց կինը, իր դրամապանակի մեջ դնելով 10 դոլարը, ասում է.
-Այո՛, ես կցանկանայի 2905 դոլար փոխանցել իմ հաշվին։