Ստամբուլում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոսի նկատմամբ հարձ-ակումը կանխվել է: Ըստ թուրքական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ հարձ-ակումը կազմակերպել էին իրանցի գործակալները:
Մասնավորապես, թուրքական լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել՝ գրելով, որ իրանական հարձակման թիրախում եղել է Ստամբուլում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Յոսի Լևի-Սֆարիին:
Մոսադը, համագործակցելով տեղի թուրքական իշխանությունների հետ, կանխել է հարձ-ակումը և վերադարձրել նախկին հյուպատոսին և նրա կողակցին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի նորընտիր վարչապետ Յաիր Լապիդն Անկարա կատարած այցից առաջ հայտարարել էր, թե Թուրքիայի հետախուզական ծառայությունները Ստամբուլում կանխել են իսրայելցիների դեմ Իրանի ծրագրած «ահաբ-եկչությունը»։