ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Թուրքիայի հետ քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հարցը։ Սպասվում է, որ հենց այսօր րոպեներ անց երկու սկանդինավյան երկրները պաշտոնապես կհայտարարեն ռազմական դաշինքին միանալու համար։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են իրենց հանդիպումը Բեռլինում տեղական ժամանակով 09.00-ին , իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը մամուլի ասուլիս կանցկացնեն 14.30-ին: Շվեդիան և Ֆինլանդիան մամուլի համար առանձին հանդես կգան հայտարարություններով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան ասել է, որ դաշինքի արտգործնախարարները «անկեղծ զրույց» են ունեցել Թուրքիայի հետ՝ Շվեդիա և Ֆինլանդիայի հնարավոր մուտքի վերաբերյալ։ Անկարան նախկինում մտահոգություն էր հայտնել հյուսիսային Եվրոպայի երկու երկրների ռազմական բլոկին միանալու շարունակական գործընթացի կապակցությամբ՝ մեղադրելով Ստոկհոլմին և Հելսինկիին «քուրդ ահաբեկիչներին» աջակցելու մեջ։
«Ես վստահ եմ, որ եթե այս երկու երկրները անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք կկարողանանք ողջունել նրանց և գտնել բոլոր պայմանները կոնսենսուսի հասնելու համար», — լրագրողներին ասաց Ջոանեն: