Հրավեր Էրդողանին. «Եթե իսկապես խիզախ է, կարող է գալ Ղրիմ»

Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։

«Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցшվnք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրш-վnրшկшն հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։

Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։

«Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ»,- հավելել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս