Հայաստանում ռազ մական դրությունը վերացվեց

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ռազ մական դրությունը վերшցնելnւ մասին ԱԺ որոշման նախագիծը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծն ԱԺ մարտի 24-ի նիստում քվեարկությամբ ստացավ 118 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներ:

Թեև ընդդիմության այս նախաձեռնությունն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստում առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է, և կառավարությունը, այսպես, թե այնպես, մոտ օրերս պետք է հանդես գար ռազ մական դրությունը վերա ցնելու նախաձեռնությամբ:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Հայաստանի Հանրապետությունում ռազ մական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձ ազերծած պատ երազմով պայմանավորված:

Ըստ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովի նախագահը ռազ մական դրության չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս