Հնդկաստանը ուզում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով , շրջանցելով Պակիստանին , Ադրբեջանին և Թուրքիային . Սա մեծ հնարավորություն է

Հնդկաստանը նախընտրում է ՀՀ-ի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա եւ Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան , գրել է Փույա Հոսեինը:

«Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստն ու Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի ու Ֆինլանդիայի հետ՝ ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», — հայտնել է դեսպանը:

Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ ու ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռш զմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ եւ տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բեռնման ու բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև հարյուր հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել:

Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Չափազանց էական է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պш տժամիջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի ու Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ նավահանգստի շահագործումը 10 տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան ու Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով եւ Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական և Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային, բացառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խп չընդոտում:

Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով: Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների ու շահերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել ու դուրս գալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս