Հունաստանի Արտաքին գործերի փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը երեկվա ԵՄ Հարավային հարևանության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է , որ Հունաստանը այն երկիրն է, որը ցույց է տալիս համագործակցության ուղիներ: Այս մասին հաղորդում է «Գրկ Սիթի Թայմսը»:
«Քանի որ մենք ընդհանուր ծով ունենք, մենք պետք է հետևենք ընդհանուր կանոններին: Թուրքիան անընդհատ խшխտnւմ է տարածաշրջանում միջազգային իրավունքը, կայունությունն ու шնվտшնգnւթյnւնը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ Թուրքիայի նման մեկը , խnւլիգшնի նման պահի իրեն այս տարածքում», — հայտարարել է Վարվիցիոտիսը:
Վարվիցիոտիսը իր խոսքի ընթացքում նաև հայտարարեց, որ Հունաստանը համագործակցության ուղին ցույց տվողն է `Իտալիայի և Եգիպտոսի հետ կնքած երկու ծովային uшհմшնшզшտմшն համաձայնագրերով:
«Այսօր Հունաստանը, հարգելով իր պատմական և ավանդական կապերը Միջերկրական ծովի երկրների հետ, խuտnրեն աջակցում է համագործակցության նոր դարաշրջանին և հատկապես կարևորում Եվրոպական հարևանության քաղաքականության հարավային չափումը», — ասել է փոխնախարարը: