«Հայերին հնարավոր չէ հաղթել». հզոր թագավորները հայերի մասին

Հազարամյա պատմության ընթացքում հայերը աչքի են ընկել իրենց խիզախությամբ, իմաստությամբ, գրականությամբ, մշակույթով ու բազում ուրիշ յուրահատկություններով:

Գայոս Հուլիոս Կեսար

«Երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների ու ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:

Պարսից Դարեհ արքա

«Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց հնարավոր է միայն բաժանել»:

Ռուս ցար` Պետրոս Մեծի հրամանագրից

«Հայերին պատշաճորեն գուրգուրել և փաղաքշել և նրանց հաճախակի ժամանման համար որս մատուցել»:

Թուրք գեներալը հայ զինվորների մասին

«Ղարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատերազմի պատմության մեջ հազվադեպ կռիվ էր, որտեղ հայերը ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորներ»:

Պրոկոպի Կեսարիացի

«Մինչ չորս հարյուր յոթանասունչորս թվականը Հռոմեացի կայսրերը թիկնապահներ ընտրելիս նախապատվությունը տալիս էին հայերին` հաշվի առնելով մարդկանց արժանապատվությունները»:

Բյուզանդական կայսր Մավրիկի

«Անհնազանդ և ըմբոստ ազգ, որն ապրում է մեր միչև…»:

Իվան Ահեղ

«Մեկ ամիս անց Գրիգորի օրը մենք պայթեցրինք Կազանի աշտարակը, և հաղթանակը մերն էր: Այդ իսկ պատճառով պետք է հիշատակել Գրիգորին:
58 սոպրանոներից, որոնք մենք լսեցինք, Վերդիին ամենալավը ներկայացրեց Լուիզա Բոզաբալյանը, և հավանականությունը մեծ է, որ դա շնորհիվ ազգային աղբյուրների, շնորհիվ իտալացի վեհ երգահանի երաժշտության նկատմամբ հայերի սիրո և խոր հասկացողության(Իտալիայի նախագահներից մեկը)»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս