Երևանի քաղաքապետարանի 2021 բյուջեի շրջանակներում մեկնարկեցին Լյովա Կատվալյանի անվան N 86 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Ապրիլի 1-ից մանկապարտեզը կփակվի և մինչև տարեվերջ կիրականացվի հիմնանորոգման աշխատանքները։ Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից հատկացվելու է մոտ 260 մլն դրամ գումար։
Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներում նախատեսվում է՝
ամբողջությամբ փոխարինել մանկապարտեզի դռներն ու պատուհանները, փոխարինել ջեռուցման համակարգը, ամբողջությամբ փոխարինել էլեկտրականության ցանցը, փոխարինել կոյուղու և ոռոգման ցանցերը, խմբասենյակների հատակները փոխարինել վինիլային հատակներով, ամբողջությամբ վերանորոգել սանհանգույցները, մանկապարտեզի ներսում տեղադրվելու են էներգախնայող ԼԵԴ լուսատուներ:
Բարեկարգվելու է նաև մանկապարտեզի բակը և յուրաքանչյուր խումբ ունենալու է առանձին տաղավար, կառուցվելու են խաղահրապարակներիրականացվելու են մանկապարտեզի շենքի արտաքին մասի և տանիքի վերանորոգման աշխատանքներ։
Իրականացվող աշխատանքների արդյունքում ավելանալու է մանկապարտեզի խմբասենյակների թիվը՝ դառնալով 12 խմբասենյակ, հետևաբար կանխատեսվում է նաև մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակի կտրուկ աճ։
Սիրելի՛ հաղթանակցիներ, մանկապարտեզը լինելու է լավագույններից մեկը Երևան քաղաքում և դուք ստիպված չեք լինելու ձեր երեխաներին տանել մեր թաղամասից դուրս այլ մանկապարտեզներ։