Թուրքիան իր սահմաններին պատեր է կառուցում և դիտարկման համակարգեր տեղադրում

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատի կառուցման, տեսախցիկների ու այլ ընկալող համակարգերի և դիտարկան աշտարակների տեղադրման աշխատանքները: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ներկայում թուրք-սիրիական 911կմ երկարությամբ սահմանի 837 կմ-ի երկայնքով 3մ բարձրությամբ բետոնե բլոկներով պատն արդեն կառուցված է: Պատի ողջ երկայնքով պшրեկшյին ծառայություն իրականացնելու համար կառուցվել է նաև ավտոճանապարհ:

Թուրքիա-Իրան սահմանի Իգդիրի հատվածում արդեն կառուցվել է 54կմ երկարությամբ պատ ու պшրեկшյին ճանապարհ, տեղադրվել են տեսախցիկներ ու ընկալիչ համակարգեր: Այս տարի կավարտվի Իրանի հետ սահմանի Աղրի հատվածի պատի ու ճանապարհի կառուցումը: Սկսվել նաև Իրանի սահմանի Վանի հատվածում 64 կմ երկարությամբ պատի ու ճանապարհի շինարարություն աշխատանքները:

Եվրամիության աջակցությամբ Թուրքիայի սահմանների տարբեր հատվածներում տեղադրվում են դիտարկման աշտարակներ, որոնցում անհրաժեշտ չի դիտարկողի (հերթшպшհի) ֆիզիկական ներկայությունը: Այդ աշտարակները ներկայում տեղադրվում են Թուրքիայի Էդիրնե, Քըրքլարելի, Կարս, Իգդիր Աղրը, Վան ու Հաքքար նահանգների սահմանային հատվածներում: Տեխնիկապես համալրված 174 աշտարակ արդեն տեղադրված է, 2021-ին կտեղադրվի ևս 200-ը:

Միաժամանակ Շանլըուրֆա, Աղրը, Իգդիր և Արդահան նահանգների սահմանային հատվածներում ավարտվել է տեսախցիկներով ու ընկալիչ համակարգերով համալրման աշխատանքները:

Նմանատիպ համակարգերի տեղադրման ու լուսավորության անցկացման աշխատանքներ են սկսվել նաև Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմաններին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս