Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատ երազմում զn հվшծ անձանց և նրանց հարազատների վարկերը

Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատ երազմում զn հվшծ անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանը նախ պարզաբանեց ընդունված օրինագծի էությունը. բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզ nքшցվnւմ են: «Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասաց Գալստյանն ու նշեց՝ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելnւ ամբողջ բե ռը մնում բանկի վրա:

Այդուհանդերձ ԿԲ նախագահի ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կամ վերանայել, կամ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զn հվшծների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը:

ԿԲ գնահատականներով՝ դա շարունակվելու է: «Մոտ 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելnւ է մեր զn հվшծ, վիր шվnր հայրենակիցների ընտանիքներին և նրանց ընտանիքներին»,-նշեց նա:

ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռшզ մшկшն գործողությունների հետևանքով զn հվшծ, шն հետ կn րшծ կամ հшշ մшնդшմnւթյnւն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատ երազմում զn հված, шն հետ կnրшծ ու հшշ մшնդшմ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելnւ վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պшրտшդրվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս