Հայկ Խանամիրյանը գրում է , որ «Հելլենիստական շրջանի հայ արվեստի մի եզակի նմուշ է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխը, որը հայտնաբերվել է Երզնկա քաղաքի մոտ գտնվող Սադաղ բնակավայրում: Քանդակի գլուխը 1872թ. գտել է մի թուրք գյուղացի։
Չկարողանալով ըստ արժանվույն գնահատել գտածոն, նա փոքր գումարի դիմաց վաճառել է այն մի կոլեկցիոների։
Հետո ձեռքից ձեռք անցնելով` բրոնզե գլուխը հայտնվել է իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելլանիի մոտ, վերջինս էլ այն վաճառել է Լոնդոնի Բրիտանական թանգարանին։
Հ.Գ. Պատկառելի այրեր կան, որոնք կարող են «մամուլից տեղեկանալ» արձանի գտնվելու վայրի մասին և արձանը վերջապես վերադարձնել Հայաստան ու ազգանվեր գործ կատարել։»
Այդ ստեղծագործությունը Բրիտանական թանգարանում ցուցադրում են հունահռոմեական սրահում հետևյալ գրառումով. «Պաշտելի Անահիտայի քանդակի գլուխը, տեղացի աստվածուհու` Աֆրոդիտեի կերպարով։ Մեր թվարկությունից առաջ 200-100 թվականներ։ Փոքր Ասիայի (Փոքր Հայք) հյուսիս։
Մեր թվարկությունից առաջ 1-ին կամ 2-րդ դարով թվագրվող հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի դրվագները՝ գլուխը և ձախ ձեռքը պատահմամբ հայտնաբերվել է մի գյուղացու կողմից հողային աշխատանքների ժամանակ 1872 թվականին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում` Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Երզնկա (Էրզինջան) քաղաքի մոտ գտնվող Սադակ (Սատալա) պատմական բնակավայրում:
Այո, մի կողմից բրոնզե գլուխը ուշ հելլենիզմի ստեղծագործություն է, բայց մյուս կողմից էլ` Հայաստանում մ. թ.ա. I դարից մինչև մ.թ. III դար գլխավոր աստվածուհի Անահիտը մեծ սեր է վայելել։ Նրա պաշտամունքը տարածում է ստացել կռապաշտության ու հելլենիզմի ժամանակաշրջանում։ Նրան բազմաթիվ տաճարներ են նվիրել։ Հայկական համառոտ հանրագիտարանի համաձայն` աստվածուհու գլխավոր սրբավայրը եղել է հենց Երզնկա քաղաքի գլխավոր տաճարում։ Հենց այդ պատճառով էլ գավառը կոչվել է Անահիտական։
Պետք է նշել, որ մ.թ. ա. 34 թվականին հռոմեական զորապետ Մարկ Անտոնիի զին վորները թшլшնել են տաճարը ու իրար մեջ կիսել ոսկե քանդակը։ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական տաճարներ են եղել նաև Արտաշատում, Արմավիրում, Բագարանում…