Կորոնավիրուսից կյանքից հեռացել է մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Կորոնավիրուսից կյանքից հեռացել է մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Կորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ Այդ մասին տեղեկանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Ֆելիքս Գրիգորյանը երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։

Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը եւ աշխատակազմը ցավակցում են Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս