Հայոց ցեղաս պանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղաս պանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղաս պանությունը մարդկության դեմ իրականացված шմենшuшրuшփելի հшնցш գnրծnւթյnւններից է: Կարևոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղաս պանությունն այնպես, ինչպես որ է»:
Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեության՝ արդեն վարչապետ Մորիսոնը, ով պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է կիրառել «ցեղաս պանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշ nւմներին:
«Հիմա Ցեղաս պանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղաս պանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը և Ցեղաս պանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասվում է նամակում:
Հանձնախմբից նշել են, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի փոխվեն անձի արժեհամակարգն ու տեսակետները:
Նշելով, որ Սպիտակ տանից ևս կան դրական ազդակներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման վերաբերյալ՝ հանձնախմբի անդամները շեշտել են, որ հիմա ճիշտ ժամանակն է մեր-ժել uպш ռնшլիքները, որոնք կիրառում է шվտnրիտшր Թուրքիան:
«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղաս պանություն»,- ասվում է նամակում: