Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բա նակի թուրքականացման գործողություններ . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաեւ իր ԶՈւ-ն

«Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զին ված ուժերի հերթական համատեղ զոր ավարժությունները, որոնք երրորդն են վերջին 10 ամիսների ընթացքում: Առաջին զոր ավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որն ուղեկցվեց պատ երազմական հանց ագործությունների բազմաթիվ դրվագներով:

Այս զոր ավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զին ուժը թուրքականի ստանդարտներին համապատասխանեցնելն է: «Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ:

Այսօր Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բա նակի թուրքականացման գործողություններ: Արցախյան պատ երազմի ժամանակահատվածում այն մեկնարկեց այդ երկրի բանակից տարբեր պատճառաբանություններով ռուսական կրթությամբ բարձրագույն սպայական կազմի հեռացմամբ, իսկ այսօր հրամանատարամարտավարական ուղղվածության վարժանքներով ռազ մական մարտավարության նույնականացում է ընթանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս