Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թուրքիան առաջ քաշեց տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափը:

Դրան միանգամից հակադրվեց Վրաստանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ չի պատրաստվում համագործակցել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների հետ կապված:

Մի քանի օր առաջ էլ Վրաստանը հայտարարեց անդրկովկասյան երեք երկրների համագործակցության ձեւաչափով առաջ գնալու պատրաստակամության մասին: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումում, հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձեւաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարեւոր նախագծեր իրականացնելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս