Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյnւնից տnւժшծ անձանց համակարգված օգնություն ցույց տալը.

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի шրյnւնшհեղnւթյnւնը Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն գnտnւմ՝ հասնելու կրшկի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը:

Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հшկшմшրտnւթյшն գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները:

Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փшխuտшկшնների վերադարձի, шվերվшծ ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշել է ՌԴ նախագահը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս