Այսպիսի տեսք կունենա Երևանյան Լճի աջակողմյան հատվածում կառուցվող հանգստյան գոտին . (լուսանկարներ)

Նշենք , որ դեռ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, որտեղ նախատեսվում է հանգստի գոտի ստեղծել:

«Լճի մաքրմանը զուգահեռ տարածքում հանգստի գոտի ստեղծվելու: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում:

Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Լուսանկարները Աշոտ Շարգսյանի էջից.

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս