Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ խորհրդակցություն հրավիրեց «Կապիկների ջրծաղիկ»-ի բռնկման հետ կապված

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ խորհրդակցություն է հրավիրել առաջատար փորձագետների հետ՝ քննարկելու «Կապիկների ջրծաղիկ»-ի բռնկումը։ Այս մասին տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների հանդիպմանը մասնավորապես կքննարկվեն նոր հիվանդության տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Ակնկալվում է, որ ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նույնպես կմասնակցի:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ «Կապիկների ջրծաղիկ»-ի առաջին դեպքերը հայտնաբերվել են Ավստրալիայում և Կանադայում՝ արտասահմանյան ուղևորություններից տուն վերադարձած զբոսաշրջիկների շրջանում։ «Կապիկների ջրծաղիկ» է գրանցվել է նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և մի շարք այլ երկրներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս