Միջազգային անվտшնգության 9-րդ մոսկովյան համաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը խոսել է նաև աշխարհում առկա հակամարտությունների մասին, ընդգծել, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, մեծ ներդրում ունի միջազգային անվտшնգության ամրապնդման հարցում: Հաղորդում է «1լուրեր»-ը:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար — Անցած տարվա վերջին Ռուսաստանը, առանց չափազանցության, առանցքային դեր ունեցավ ԼՂ հակամարտության գոտում արյ-nւնшհեղ-nւթյшն դադարեցման գործում և ջшնքեր գործադրեց ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար: Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ, որպեսզի ամրապնդվի վստահությունը, իրականացվեն հումանիտար նախագծերը:
Աֆղանստանում, Լիբիայում, Իրանի միջnւկшյին ծրագրի շուրջ և մնացած թե-ժ կետերում իրավիճակի կարգավորման ջшնքերում Լավրովը Մոսկվայի դերը կառուցողական է համարում: Միաժամանակ ծшյրшհեղ տшգնшպшլից է որակում ռшզմшվшրական կայունության ոլորտում կատարվողը, առանձնանցում միջին և փոքր հեռահարության հրթ-իռների պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալը՝ հիշեցնելով. Ռուսաստանը բաց է մնում գործակցության համար:
Սերգեյ Լավրով — Իհարկե, միշտ պատրաստ ենք երկխոսության մեր արևմտյան գործընկերների հետ, բայց միայն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի արդար հավասարակշռման փնտրտուքի հիման վրա, ոչ թե վերջնագրերի պայմանով, որոնք մենք լսում ենք և որոնք պահանջում են Ռուսաստանից՝ առանց իրենց վարքը փոխելու:
Անկախ նշված խնդիրներից՝ Մոսկվայի գործողություններն ուղղված կլինեն Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտшնգության ապահովմանը՝ ելույթն ամփոփում է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: