Այսօր սպասվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի մտադրության մասին, այս մասին գրում է ֆիննական։
Ասվում է նաև , որ Ֆինլանդիայից անմիջապես հետո Շվեդիան մտադիր է նույն հայտարարությունն անել։
Ամերիկյան հեղինակավոր պարբերականները վկայակոչելով միանգամից հինգ անանուն դիվանագետների, հաստատում է արդեն կրկնվող ենթադրությունները, որ Ֆինլանդիան և Շվեդիան շատ արագ կընդունվեն ՆԱՏՕ։ Երկու երկրներն էլ երկար և սերտ համագործակցել են դաշինքի հետ և դրա կանոններին հարմարվելու երկար շրջանի կարիք չունեն։
Ըստ ֆիննական մամուլի՝ նախագահ Նիինիստյոն պատրաստվում է առավոտյան հայտարարություն անել ՆԱՏՕ-ի մասին, որից հետո նրան պաշտոնապես կաջակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները։
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Շվեդիան մտադիր է հանդես գալ նույն հայտարարությամբ, իսկ հաջորդ շաբաթ երկու երկրները պաշտոնական դիմումներ կներկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։