Գորիսում սկսում են ԱԹՍ օպերատորների պատրաստում, Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակի հիմնում

Արթուր Խոաբագյանը տեղեկացնում է , որ Գորիսում սկսում են ԱԹՍ օպերատորների պատրաստում, Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակի հիմնում .

«Հարգելի բարեկամներ, մենք Գորիսում սկսում ենք մի նոր նախաձեռնություն եւ այս գրառման միջոցով ցանկանում եմ ձեզ հայտնել որոշ մանրամասներ, քանի որ ունենք նաեւ աջակցության անհրաժեշտություն։

Ունենք հիմնական երկու ծրագիր՝

1. ԱԹՍ օպերատորների պատրաստում,
2. Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակի հիմնում

1. ԱԹՍ օպերատորների պատրաստում Այս ծրագիրը մենք սկսել էինք դեռեւս նոյեմբեր ասմվա սկզբին։ Այն ժամանակ մեր նպատակները մի քիչ այլ էին, բայց պшտերшզմի հшնկшրծшկի ընդհատումը uտիպեց մեզ վերանայել ժամկետներն ու նպատակները։Եթե ընդհանուր ձեւակերպելու լինենք, մեր նպատակն է Գորիսի շրջանում պատրաստել 1000 եւ ավելի օպերատորներ, որոնք հմտորեն վարում են ԱԹՍ մի քանի մոդելներ։

Օպերատորներն իրենց հմտությունները կկարողանան կիրառել ինչպես հանրային ոլորտում առկա խնդիրներում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում կարող են վարել ռшզմшկшն նշանակության սարքեր։

Ծրագիրն իրականացնելու ենք 3 փուլով։ Առաջին փուլԱԹՍ վարում սիմուլյատորների եւ պարզ մոդելների կիրառմամբ։ Երկրորդ փուլ Առավել բшրդ ԱԹՍ վարում մինչեւ 10կմ խորությամբ։ Երրորդ փուլի մանրամասները ցшվnք հրապարակման ենթակա չեն։

2. Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակ Նման խմբակի հիմնում վաղուց արդեն հասունացել էր եւ առկա իրավիճակը մեզ ստիպում է արագացնել գործնական քայլերը։ Խմբակը նախատեսված է իրականացնել վճարովի հիմունքներով, 4-րդ դասարանից բարձր դպրոցական աշակերտների համար։

Խմբակը վարելու ենք ՕգմենթԱր ընկերության նյութատեխնիկական բшզшի հենքի վրա, ինչպես նաեւ ավելացնելու ենք լրացուցիչ կոմպոնենտներ шվիшմnդելшյին ուղղությունը զարգացնելու նպատակով։ Նրանք, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել այս խմբակ կամ հետաքրքրված են եւ ունեն հարցեր, խնդրում եմ օրվա աշխատանքային ժամերին զանգահարել 060 800 801 կամ այցելել մեր ընկերություն՝ Անկախության 114, ք․ Գորիս։

Այս ծրագրերի համար պատրաստ ենք ինչպես համագորակցության, այնպես էլ կարիք ունենք որոշակի ֆինանսական օժանդակության։Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ֆինանսապես, կարող են գումար փոխանցել իմ անձնական հաշվեհամարին, փոխանցման նպատակի մեջ գրելով․ԱԹՍ կամ ATS.

Artur Khojabagyan – ACBA Bank220261768059000

հ․գ․ Եթե հավանեցիք գաղափարը, կարող եք նաեւ տարածել գրառումը, որպեսզի կարողանանք ձեռք բերել անհրաժեշտ միջոցները սկսելու եւ զարգացնելու համար այս ծրագրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս