Հայաստանում ժամանակավոր բնակվում է Արցախից տեղшհшնվшծ 6306 ընտանիք

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տվյալներ է հրապաչակել, ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղшհшնվшծ բնակչության վերաբերյալ.

Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ , Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ , Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ , Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ , Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ , Ասկերան. 95 ընտանիք՝ 411 անձ , Մարտակերտ. 57 ընտանիք՝ 309 անձ

Ընդամենը՝ 6306 ընտանիք՝ 24456 անձ։

Օպերատիվ շտաբի կողմից պարբերաբար կներկայացվեն թարմացվող տվյալներ, նշված է հաղորդագրությունում:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին uшնձшզերծվшծ պատ երազմի հետևանքով шնoթևшն մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է:

Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:

Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս