ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
«Օրենքն ընդունվել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերի արդյունքում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում գրառմանը կից հրապարակվել է նաև ստորև ներկայացված լուսանկարը.
Հիշեցնենք այս օրերին Արցախի անկախությունը ճանաչել է
Իտալիայի Ազոլո քաղաքը:Ազոլոի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:Չերքիարա դի Կալաբրիաի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
Ֆրանսիայի երկու քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը : Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։
Ֆրանսիայի Ալֆորվիլից քաճանաչել Արցախի անկախությունը : Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդելի քաղաքային խորհուրդը 5 կողմ 0 դեմ ձայներով ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: