Խորհրդարանում այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ասեց , որ ատոմակայանն այս պահին կանգնած է , երկար ժամանակ կանգնելու է շինարարական աշխատանքների պատճառով և այս պահին կուլմինացիոն փուլում է:
«Այո պլանավորում ենք նոր ատոմակայան ունենալ, բանակցում ենք ՌԴ-ի գործընկերների հետ , այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը, որոնք այցով գտնվում են ՌԴ-ում: Առաջարկներ կան նաև այլ երկրներից», — նշեց նախարարը՝ ավելացնելով, որ փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ կան, բայց դրանք բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա դեռևս ոչ մի երկիր , այդ թվում թե ՌԴ-ը և թե ԱՄՆ չունեն:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ բոլորն իրենց նախագծերը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու:
«Մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ ունենք, կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում», — նշեց Սուրեն Պապիկյանը: