Թուրք երգչուհու «Զեփյուռ կդառնամ» հայերեն երգի կատարումը ադրբեջանցիների վրդովմունքն է առաջացրե . (տեսանյութ)

«Զեփյուռ կդառնամ» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և գուսան Շահենն է, նույն ինքը Շահեն Եղիազարի Սարգսյանը։ Շահեն Եղիազարի Սարգսյանը ծնվել է 1909թ.-ի սեպտեմբեր ամսի տասնչորսին։ 1934-1939

թվականներին Շահեն Սարգսյանը Հանրաճանաչ է դարձել ամբողջ ԽՍՀՄ- ի տարածաշրջանում։ 1937-1941 թվականներին նա եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի ու պարի անսամբլում։ Շահեն Սարգսյանը Եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։ Նա

Եղել է Հայկական ժողովրդական երգի ևու պարի համույթի մեներգիչ, ինչպես նաև ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները։ Գուսան Շահենի երաժշտական լեզուն լի է զգայնությոգնով, ռիթմիկ պատկերների ճկունությամբ,

լայնաշունչ երգային և պարային տարրերի զուգորդմամբ։ Հատկանշական է նաև այն փաստը, որ հաճախ տեսնում ենք թուրքական խմբերը կամ ուղղակի երգիչները կատարում են հայկական երգեր ու այնպիսի երգեր, որոնց մեջ շունչ և հոգի կա, որոնք բնութագրում են հային և Հայաստան։ Տեսանյութը դիտել ստորև.

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս