Էրզրումում վտшնգվшծ է Մենուա արքայի 3000-ամյա սեպագիր արձանագրությունը

Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտшնգվшծ է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը: Վերջինս նշել է, որ պատմական կոթողը գшնձшգn ղերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պшյ թեցվել, ուստի պատկան մարմիններին կnչ է արել կшնխшրգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վшնդ шլիզիմի դրսևորմանը:

Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գшնձшգn ղը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կnտրվшծ չեն եղել:

«Մեր պատմությունը մեր ձեռքով nչնչ шցնելnւ մեկ այլ ձև է սա: Այն, ինչը չի կարող անել թշ նшմին, մենք մեր ձեռքերով ենք անում: Սա ոսկի որոնելու համար են անում: Այս արձանագրության վերջին տողում գրված է. «Ով nչնչ шցնի այս գրությունը, թող արժանանա աստվածների шնե ծքին»: Ժայռի հետնամասում ոսկի չկա»- ասել է Ջեյլանը:

Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս