Ադրբեջանցի մարզիկին հաղթած Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետի պատվին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած ազատ ոճի հայ ըմբիշ Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին: Հաղորդում է «1լուրերը»:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր չեմպիոնը ծնվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Սպարապետի մահվան օրը: Ըմբիշը նույնպես Արարատի մարզից է:

Հիշեցնենք՝ Վազգեն Թևանյանը (65 կգ) երեկ 9:0 հաշվով ջախջախել էր աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր:

Թևանյանը մեկնարկային գոտեմարտում պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով հաղթել է Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս): Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոնը համառ պայքարում 6։4 հաշվով պարտության էր մատնել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել էր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս