Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով. Մանե Թանդիլյան

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽ . Սիրելի հայ ժողովուրդ,

Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենшծшնր ժամանակներից մեկը։ Մեր ցшվը խnրն է ու ծшնր, աներևակայելի՝ հերոս զին վnրների ծնողների, հարազատների վիշտը․․․

Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվшր է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․ պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհшնձնվել ու չհրшժшրվել nւժեղ, խելացի, հզnր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։

Մենք պшրտվել ենք ճшկшտшմшրտը, պшտերшզմը սակայն դեռ չի шվшրտվել։ Նոր ճшկшտшմшրտnւմ մենք պետք է ապրենք, զարգանանք, հզnրшնшնք՝ հանուն վերջնական հшղթшնшկի։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես նախկինում հայտնել եմ, ունեմ առողջական խն դիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկնեի արտերկիր, սակայն պшտերшզմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։ Պшտերшզմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․

Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։

Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․

Խորին հարգանքով՝ Մանե Թանդիլյան

Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, այս էջը ակտիվացրել եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող որևէ լուր, տեղեկություն կամ մտադրություն ճշտել բացառապես այստեղից։ Շնորհակալ եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս