Ուրեմն աշխատանքի վայրում քննարկում ենք վերջին օրերին Թուրքիայում կատարված բոլոր արհավիրքները: Մի արաբ կին երկար լսելուց հետո վախեցած ասում է. «Կարծում եմ ձեր մայրերի աղոթքի ուժից նույնիսկ Աստված է «վախենում», դուք որ մի աղոթքով Թուրքիայի բնաջնջման եք սկիզբ դրել, պատկերացնում եմ թե ինչ կլինի, եթե որոշեք աշխարհը ձեզանով անել»:
Հայոց աշխարհի առյուծածին մայրեր, պարզվում է ձեր աղոթքի ձայնը ոչ միայն Աստծուն այլ նաև աշխարհի ականջին է հասել: Աշխարհը չգիտի, որ ձեր աղոթքի մեջ, բառերից բացի նաև շատ ցավ ու արցունքներ կա, արյուն ու տառապանք, ինչպես նաև մեծ սեր հայրենիքի ու զավակների նկատմամբ: Ձեր աղոթքը նրանց աչքերում կախարդանք է երևում, որովհետև չգիտեն թե ուժը որտեղից ու ինչպես է ծնվում, բայց մի բան հաստատ գիտեն, որ եթե հայ մայրերի ձեռքի ափերն իրար գրկեցին, ուրեմն աշխարը Աստծուց փրկություն է խնդրելու, և նույնիսկ անհավատները Աստված են կանչելու:
Ձեր աղոթքի կախարդական ուժին մեռնեմ, մայր «աստվածուհիներ», մայր «կախարդուհիներ», շարունակեք աղոթել այնքան, մինչև աշխարհը կորցնի խոսելու ունակություն…