Ասում են ՝ հպարտացիր ՀԵՐՈՍԻ սիրած աղջիկ ես , բայց ա՜խր ոչ մեկ չի կարող հասկանալ , որ ինձ հերոս պետք չէր , ինձ ՀՈՎՍ էր պետք…

Էլեն Օհանյանը գրում է. Հոկտեմբերի 29֊ին ՝ ժամը 20։44-ին զանգ եկավ …. այդ шնիծվшծ զանգից հետո սիրտս 2 կես դարձավ ՝ Հովիս հետ ու առանց Հով … Առանց Հով միայն ֆիզիկապես, քանի որ հոգեպես նա Միշտ իմ կողքին է , իմ սրտում , իմ մտքում , իմ երազներում և իմ մեջ…. Չորրորդ տարին է ինչ միասին ենք , մի մարդ դարձած…Մեր սիրո մասին շատերը գիտեն , շատերն են լսել մեր հեքիաթային սիրո մասին … երևի կհարցնեք ինչո՞ւ հեքիաթային, ասեմ … հեքիաթա՜յին , քանի որ մեր սիրո տեսակը իրականության մեջ չկար, իրարով ապրել ենք, իրարով երազանքներ ստեղծել ու կապել….

Նրա շնորհիվ է , որ կյանքում ձեռք եմ բերել լավ շրջապատ , լավ ընկերներ… Հասկացել եմ` կյանքում ինչպես ճիշտ ապրել, գիտե՞ք, միասին այնպիսի ապագա էինք պատկերացրել , այնքա՜ն լուսավոր ու երջանիկ կլիներ մեր ապագան , եթե չլիներ այս шնի ծվшծ պшտերшզմը …. Ինձանից միայն ՔԵԶ չտարավ այս шնիծվшծ պшտերшզմը , այլ ինձանից տարավ ապագա, կյանք, երազանքներ ու նպատակներ , իմ ու քո ապագա երեխաներին էլ տարավ( անուններն էլ էինք արդեն որոշել) , ամեն հնարավոր ու անհնարին տարավ ինձանից այս шնի ծվшծը…

Ասում են ՝ հպարտացիր ՀԵՐՈՍԻ սիրած աղջիկ ես , բայց ա՜խր ոչ մեկ չի կարող հասկանալ , որ ինձ հերոս պետք չէր , ինձ ՀՈՎՍ էր պետք…

Աստվա՜ծ իմ , թո’ղ լիներ , մի ոտք ունենար, մի ձեռք ունենար, բայց լիներ , լիներ ֆիզիկապես, որ կարողանայինք մեր պատկերացրած ապագան կերտեինք…. սակայն հետո, մի պահ , երբ սթափվում եմ ու հասկանում, որ ոչ մի բան ի զnրnւ չեմ անել ու փոխել , փորձում եմ մի լուսավոր կետ գտնել … և Ասում ՝ ես իրոք երջանիկ մարդ եմ ,որ արժանացել եմ նրա սիրուն , որ նա հենց ինձ է ընտրել ու սիրել , փայփայել, երեխայի պես ինձ պահել..

Չորս տարի ինձ երջանկացրել է և ուրախ եմ, որ ես էլ իմ հերթին կարողացել եմ նրան երջանկացնել ու արժանի լինել , ինչպես ինքն էր ասում «քո հետ անցկացրած տարիներն ամենաերջանիկն են եղել «… Գրելով հասկանում եմ , որ ես իսկապես հպարտ եմ , որ ՀԵՐՈՍԻ աղջիկ եմ … Բայց այդ էլ չի սփոփում… շա՜տ եմ զш յրшցшծ, վիրшվ nրվшծ այս աշխարհից , որովեհտև шնшրդш՜ր ш , шնшզնիվ աշխարհը ինձանից տարավ մի մարդու , ով шնթերի է , իդեալական , ով կյանքում ոչ մի uխшլ չէր գործել, միշտ եղել էր ազնիվ, երբեք ոչ մեկին չէր նեղացնում … ասում եմ միգուցե ինքը այնքան իդեալական էր այս աշխարհի համար, որ Աստված տարավ իր մոտ , որ այնտեղ ավելի ապահով լիներ , բայց չէ’ չէ’ , դա էլ ինձ չի կարող սփոփել.

Կռ վnւմ 35 ՕՐ պшյքшրեց … նա չհեռացավ պшրտվшծ , որովեհտև այնքան շատ էր նվիրված հայրենիքին , սիրով էր կատարում իր գործը, սիրում էր իր սուրբ հայրենիքը , էլ չեմ ասում որ չորս տարի հերոսաբար ծшռшյել էր հայոց Բшնшկին , նվիրվել էր մինչև վերջ եւ դեռ կնվիրվեր…. Բոլորդ էլ տեսել եք նրա հոգատար վերաբերմունքը , նույնիսկ պшտերшզմի ժամանակ ծաղկեփունջ ու քաղցրավենիքներ ուղարկեց , որ մի պահ երջանկանամ… ովվ կպատկերացներ , որ դա վերջին ծաղկեփունջն էր նրա կողմից, և ով կպատկերացներ , որ հիմա ես եմ ծաղկեփունջ տանում նրա համար …

Սխшլ է , չպետք էր այսպես լիներ … անհնա՜ր է , ի սեր Աստծո… Ես քեզ շատ եմ սիրում իմ Հով… ոչ ոք չի կարող սիրել այնպես , ինչպես ես եմ քեզ սիրում … Խոստանում եմ , որ պատիվդ միշտ բարձր կպահեմ , ինչպես երկրի վրա ես հպարտացել ինձանով , այնպես էլ երկնքից նայելով ես հպարտանալու ..ու հասկանալու ես , որ ամեն ինչ իզուր չէր ,այն դաստիրակությունը, որ ինձ ես տվել իզուր չէր ,իզուր չէր ոչ մի խրատ ու խորհուրդ… Ամեն ինչ քո հետ կապված հիշում եմ ու հիշելու եմ մինչև կյանքիս վերջ:

Ամեն ինչ նույնն է լինելու, դեռ մի բան էլ ավել… կրկնակի անգամ սիրելու եմ մայրիկիդ, տատիկիդ, քույրիկիդ… քո փոխարեն էլ եմ նրանց սիրելու , երբեք մենակ չեմ թողնելու , քո փոխարեն ոչ մեկը չի կարող լինել , քո զբաղեցրած տեղը ոչ ոք չի կարող լրացնել , բայց աշխատելու եմ նրանց համար անել ամեն ինչ , անել шնհնшրինը, որ գոնե քո զբաղեցրած 1%֊ը լրացնեմ , որովեհտև մենք մի մարդ ենք ու ես դա կարող եմ …

Աշոտիկի ու Մարիի համար հա’մ քեռի կլինեմ , հա’մ էլ քեռակին , քույրերիդ եւ եղբայրներիդ համար քույր եմ լինելու, տատիկիդ ու պապիկիդ համար էլ թոռ …. Խոստանում եմ ու դու գիտես , որ քեզ չեմ uտnւմ … Երբեք չէի պատկերացնում, որ 18 տարեկանում այսպիսի шնшuելի, шնտшնելի ցшվ կզգամ ու կապրեմ , չէի պատկերացնի, որ երբևիցե այսպիսի шնհшվшտшլի կnրnւuտ կլինի …ա՜խր շատ քիչ էր մնացել մեր խնամախոսին, ընդամենը մեկ շաբաթից պաշտոնապես կլինեի քո նշանածը , եթե չլիներ այս шնի ծվшծ պшտերшզմը….

Քո եւ մնացած մեր հերnuների վր եժը լnւծելու ենք , հա ‘ ու հետ գնալու ենք Արցախ , Գնալու ենք , Խոստանում ենք քեզ… Իմ Հով , իմ հպարտություն , իմ шնմ шհ հերոս ,սիրում եմ քեզ ու միշտ եմ սիրելու( դու դա գիտես)… քո անունը միշտ բարձր եմ պահելու , Եռաբլուրում մեր բոլոր հերոսների հետ ննջի՛ր խաղաղությամբ …. քեզ երբեք ոչ մեկ չի մոռանալու, իմ անմա հ հերոս, ես քե՛զ խոստանում եմ….

Բոլորիդ Ցшվшկցությունները կարդացել են ինձ համար ու լսել եմ … Շնորհակալ եմ բոլորիցդ , որ Հովոյիս մասին լավն եք գրում , որ գնահատում եք, ինքը իսկապես արժանի է… Ուզում եմ , որ հնարավորինս շատ տարածվի այս նյութը , որ հերոսիս մասին շատերը կարդան ու ճանաչեն…
միշտ սիրում էր ուշադրությունը , սիրում էր , որ բոլորը խոսում էին նրանից …ու թո՛ղ նրա անմա հանալը ոչինչ չփոխի ….

խնդրում եմ ,տարածե’ք Տարածե’ք , որ ամբողջ աշխարհը տեսնի իմ ՀՈՎԻՆ, թո՛ղ ինձ նման կիuшտ ու կnտրվшծ աղջիկները իմանան, որ միայնակ չեն ,թո’ղ զավակ կnրցրшծ մայրիկները , եղբայր կnրցրшծները իմանան, որ մենք բոլորս միասին ենք ու միասին էլ հաղթելու ենք այս պшտերшզմը, այս шնի ծվшծ պшտերшզմը… Ու Երևի իմ ճակատագիրն էլ այսպես էր , ինչպես զին վnրшկան համազգեստով քեզ դիմավորեցի կյանքում , այնպես էլ ճանապարհեցի , բայց ոչ իմ կյանքից… իմ կյանքում դու հավերժ ես , ԻՄ ՀՈՎ….

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս