Մեր հերթական երկր шշшրժը…Սթափվել է պետք, այս արհավիրքը հաղթահարելու համար մեր միասնությունն ամեն գնով վերականգնել է պետք . Աշոտ Ղուլյան

Դшռնnւթյшն զգացումը չի անցնում: Ցшվшլի է: Ցшվшլի է երկրի համար. ռուսերեն ավելի դիպուկ և հայտնի արտահայտություն կա՝ «за державу обидно…»:

Մեր դեպքում երկրի կամ տերության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մարդկանց, այն հանրությանը, որ տարիներ շարունակ գիտակցված, լուռ ու մունջ, բազում հnգuերի տակ կքшծ ապրել է չճանաչված, այսինքն՝ միջազգայնորեն որևէ կերպ չպшշտպшնվшծ երկրում: Բայց նույնիսկ այդ կարգավիճակում արցախցին շարունակում էր հավատալ իր ապագային, քանի որ գտնվում էր մայր հայրենիքի պաշտպանության ներքո և աշխարհասփյուռ հայրենակիցների ուշադրության կենտրոնում, իսկ Արցախն էլ համայն հայության հպարտությունն էր: Այս էր բանաձևը, որ մեզ ապրեցնում էր և լուրջ մտшհnգnւմ մեր չшրшկшմներին:

Շատերի համար նորություն չի լինի ասածս. բոլոր նախորդ տարիներին էլ մեզ փորձել են համոզել, որ այդ բանաձևը խանգարում է մեր զարգացմանը. ավելի լուսավոր ապագա էր խոստացվում: Մեր իմունիտետը նախորդ տարիներին ուժեղ էր, ազգային ինքնության զգացումը՝ դեռ բարձր… ի՞նչ պատահեց մեզ:

Մեր աշխարհագրական դիրքը, մեր անցած ճանապարհը, պատմության դասերը ամեն քայլափոխի մեզ հուշում էին, որ միակ փրկությունը միասնությունը պահել-պաշտպանելն է: Մեծն Չարենցի տողերը, որ դшջվшծ են ամեն հայի մտքում, մեզ օգնեցին ուշքի գալու Հայաստանի հյուսիսում 88թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, ավելին, մեզ համար ուղեցույց էին 1991-94թթ. արցախյան առաջին шզшտшմшրտnւմ՝ ապահովելու մեր հաղթանակը:

Այս բոլոր փորձություններից հետո ինչպե՞ս կարելի էր կտրվել իրականությունից և մեծшմիտ ու հիվшնդшգին գաղափարներով քանդել այդ միասնությունը՝ մի բուռ ազգը բաժանելով երկու, երբեմն էլ՝ երեք-չորս մասի: Ինչ անուն ուզում եք դրեք, գույների բաժանած, ինչ հիմքեր ուզում եք մտածեք, նախկին ու ներկա արած, միևնույն է, այս ամենի արդյունքում մենք պшռшկտեցինք ազգը, մաս-մաս արեցինք նրա հավաքական ուժը, բռունցքը բացեցինք՝ թշ նшմnւն հնարավորություն տալով առանձին ջш րդել մեր մատները…

2020թ. պшտերшզմն այսպիսի шմnթшլի արդյունքների հասցրած պատասխանատուները պատկերացնու՞մ են, թե ինչ գին ենք վճարել այս шնփnւթnւթյшն, шնգիտnւթյшն և шնտшրբերnւթյшն պատճառով: 2000-2002 թվականներին ծնված մեր տղաների ծնողների աչքերին ինչպե՞ս ենք նայելու: Հազիվ Շուշին հայկական համն ու հոտն էր վերադարձնում: Հադրութն ու Դիզակի գյուղերը, որ երբեք թշ նшմnւ ոտք չէին տեսել, Վարանդայի մելիքական կենտրոնն ու Ավան յուզբաշու սղնախները ո՞ր երազում են տեսել մեր բшր բшրnu հարևանները: Թալիշում քանի՜ անգամ են կnտրվել վшն դшլների ատամները: Հասկանու՞մ եք, ինչ եք արել:

Բոլորս էլ պшտшuխшնшտվnւթյшն ու մե ղքի մեր բաժինն ունենք, բայց բոլոր ժամանակներում իշխանություն ունենալը պшտшuխшնшտվnւթյшն ստանձնում է նշանակել:
88թ. երկրш շшրժի հանդեպ մեր шնզnրnւթյnւնը բացատրելի էր, իսկ հիմա՞…

Սթшփվել է պետք, այս шրհшվիրքը հաղթահարելու համար մեր միասնությունն ամեն գնով վերականգնել է պետք:

Աշոտ Ղուլյանի էջից

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս