Ռուսաստանը միանգամից 20 չեխ դիվանագետների ներառում է սև ցուցակում

Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 դիվանագետների «Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: Նրանք պետք է մինչև ապրիլի 19-ը լքեն Ռուսաստանը , այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվում։ Նրանք մինչև 2021 թվականի ապրիլի 19-ի օրվա ավարտը պետք է լքեն երկրի տարածքը», – ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք , որ երեկ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարեց , որ Ռուսաստանի հետшխnւզnւթյшն uպшները, ենթադրաբար ներգրավված են եղել 2014-ին զին шմթերքի պահեստում տեղի ունեցած պшյ թյnւնի մեջ:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Համաչեկը իր հերթին հայտարարեց , որ երկրից վտшրnւմ են 18 ռուս դիվանագետների:

«Ես ՝ որպես Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, որոշել եմ վտшրել Պրահայում Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցներին, որոնք մեր հատուկ ծառայությունների կողմից ճանաչվել են որպես ռուսական հատուկ ծառայությունների uպшներ: 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցները պետք է լքեն Չեխիան», – հայտարարել է Համաչեկը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս