Արցախը չի ընդունելու իր տարածքների բռ նшզшվթnւմը . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն էր ընդունել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաստատել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը:

Հայտարարության քաղաքական բաղադրիչի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանի հետ։

«Դրա նշանակությունը քաղաքական է, եւ, որպես այդպիսին, այն արտացոլում է Արցախի բնակչության հավաքական դիրքորոշումը։ Այն առավելապես ուղղված է միջազգային հանրությանը, այն է՝ բնակչության անունից Արցախի իշխանությունները հայտարարում են, որ վիճարկում են այդ տարածքների կարգավիճակը՝ դրանք համարելով Արցախի մաս՝ ժամանակավորապես բռ նшզшվթվшծ Ադրբեջանի կողմից։ Սա նաեւ որոշակի հիմք է ապագա հնարավոր բանակցությունների համար»,- ասում է նա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս