Հունաստանը կստանա Ֆ-35 կnր ծшնիչները երբ ցանկանա , մենք սատարում ենք հունական կողմին . Հունաստանում ԱՄՆ դեսպան

Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատը Ալեքսանդրուպոլիսում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աթենքի և Վաշինգտոնի համագործակցությանը , ԱՄՆ ռшզ մшկшն ներկայությանը Միջերկրական ծովում և այլ զարգացումների մասին:

Պատասխանելով հույն-թուրքական հարաբերությունների մասին հարցերին ՝ Պյատը նշել է, որ «ԱՄՆ սատարում է հունական կողմին: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ու արտգործնախարար Նիկոս Դենդիասի շփումներում և տարբեր ձեռնարկվող քայլերում , մեր տեսակետները համըկնում են»:

«Հիմա գնդակը գտնվում է Անկարայի դաշտում ՝ երկխոսության մեջ մտնելու համար», — ասել է Պյատը ՝ վկայակոչելով Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեկի խոսքերը Թուրքիայի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նոր նախագահի Հունաստան գալու հավանականությանը, ամերիկացի դեսպանը հայտարարել է , որ դեռ տեղեկություն չունի Ջո Բայդենի այցի մասին, սակայն նշել է , որ ԱՄՆ-ն հավատարիմ է Հունաստանի հետ դաշինքին:

Անդրադառնալով uպшռшզին nւթյшն խնդրին ՝ Պյատը խոսել է Հունաստանի հետ ԱՄՆ հնարավոր համագործակցության մասին ՝ Ֆ-35 կnր ծшնիչներ գնելու համաձայնագրի շուրջ:

«ԱՄՆ-ը պատրաստ է վաճառել Ֆ-35 ինքնաթիռները , երբ Հունաստանը ցանկանա , բայց այս հարցը երկու կառավարությունների քննարկելիքն է»:

Պյատը պարզաբանել է, որ Ֆ-35- ների վաճառքը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս