Արարատ սարը և Նախիջեւանը Ռուսաստանը պարտավոր է վերադարձնել Հայերին քանի որ… ՍԱ պետք է կարդա յուրաքանչյուր հայ

Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները, հայտարարել է հայ ազգի բազմաչարչար բարեկամ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի և

հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ կարելի է որքան ուզում եք վերլուծել ու ապացուցել Ռուսաստանի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մեղ քը կամ կարճատեսությունը, ինչպես նաեւ Լենինի հրшմ անագրերը

Թուրքահայաստանի մասին, որոնք փաստացի սահման էին գծում տասնամյակների ընթացքում այս մասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների տակ: Զատուլինը ընդգծել է ՌԽՖՍՀ-
մ ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու և նրա հաղթանակի հասնելու գործում, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել երկրորդ աշխարհամшր տի տարիներին և դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անդամը:

«Անցյալը կարելի է տարբեր ձև գնահատել, բայց ես կողմնակից չեմ, որ մենք հիմա վերադառնանք 1921թվականի պատմությանը», նշել է պատգամավորը: Զատուլինը որպես հայ ազգի բարեկամ էական խոստովանություններ է անում: Ինչ ասես արժեր նրա էն հայտարարությունը, որ Ռուսաստաննն է թույլ

տվել պш տերազմը ԱՀ-ում: Ինչ վերաբերում է 1921 թ-ի պայմանագրի մասին հայտարարությանը, այն պարզապես անգնահատելի է, նկատի ունենալով այս թեմայով խորհրդային ու հետխորհրդային շրջանի տաբուն ՌԴ-ում ու Հայաստանում: ՀՀ-ում հազվագյուտ զլմ-ներ ու մեկնաբաններ են խոսում այս թեմայով, խորհրդարանում միայն մեկ պատգամավոր համարձակվեց բարձրացնել տվյալ հարցը: Ռուս-թուրքական

այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը: Ընդ որում, Թուրքիայի կողմից նման պահանջներ չկային: Քեմալը Կարսում համաձայն էր հանրաքվեի, Արարատի և Նախիջեւանի մասին նախապես խոսք անգամ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920 թ-ին կп տորելն էր: Էրդողանը հայտարարել է, որ

մեծ շուքով պատրաստ են նշել պայմանագրի 100ամյակը, որով էլ գծագրվել են իր պետության արեւելյան սահմանները 1923 թ-ին Լոզանի կոնֆերանսում:Հայաստանին կենսական տարածքներից զրկումը և անպաշտ պանունակ սահմանները Ռուսաստանի ցանկությունն էին: Զատուլինն ասում է, որ այդ պայմանագրերի մասով Ռուսաստանին պահանջներ ներկայացնելը տարօրինակ կլիներ: Այդ պարագային հարց է ծագում՝ իսկ ինչ գործ ունի «կոմունիզմից հեռացած ՌԴ-ն» Ղրիմում:

Հայկական շրջանում ռուս-թուրքական գործակցությունը տեղի է ունենում 1921 թ-ի պայմանագրի տառի ու ոգու շրջանակում և տրամաբանությամբ, ու այդ առումով Ռուսաստանը, անկախ բոլշեւիկյան կամ պուտինյան լինելուց, այդ քաղաքականության շարունակողն է և պատասխանատուն: 2020 թ-ի պш տերազմն ու «հետպш տերազմյա կարգավորումները» տեղի են ունենում ռուս-թուրքական համաձայնություններով (այդ մասին հայտարարել են ՌԴ ամենաբարձր պաշտոնյաները), որը

1921 թ-ի պայմանագրի շարունակությունն է: Զատուլինը մեկ այլ կարեւոր խոստովանություն էլ է անում՝ ՀՀ-ն, հայկական կյանքերը ՌԴ-ի համար Թուրքիայի հետ համաձայնությունների մանրադրամ են: Նա կարող էր նաեւ օրինակ բերել, որ 1921 թ-ին հայկական տարածքները նվիրելով, Ռուսաստանը նաեւ թուրքական զորքը մտցրեց արդեն Խորհրդային ՀՀ՝ ավարտին հասցնելու թուրքահայերի կո տորածները: 1921-23 թթ սպш նվեց 300-400 հազար հայ, մնացորդներին տեղափոխեցին Ռուսաստանի խորքերը: Այդպիսով,

ՌԴ-ի երաշխիքներ էր տալիս թուրքերին, հայկական հնարավոր պահանջների չեզոքացման հարցում: Էնպես որ, պահանջները Ռուսաստանին ոչ միայն տարօրինակ չեն, այլ նաև՝ տեղին, Հայաստանի դեմ հերթական հանցագործության՝ 2020 թ-ի պш տերազմի ու ՀՀ-ի մասնատման ֆոնին: Հայաստանը պետք է պատրաստ լինի ՌԴ-ից ու Թուրքիայից պահանջով, կամ այլ պատեհ

առիթով վերաինտեգրել Կարս-Արդահանը, Արարատն ու Նախիջեւանն իր իրավասության տակ: Դա ՀՀ պետության ինքնիշխանության Ու արժանապատվության ցուցիչն է: ՀՀ-ում ու Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայությունը գին ունի, և տվյալ գինը քարոզչական, շան տաժի և սպա ռնալիքի միջոցով կերտված «փրկչությունը» չէ: Դրան ՀՀ-ում նույնիսկ արդեն անհույս ռուսասերները չեն հավատում: գրում է Lragir.am-ը:

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: