Ադրբեջանը դեպի Քարվաճառ մայրուղի կկառուցի. Շուշիի հասնող ճանապարհը շшհшգործման կհանձնվի 2021-ի օգոստոսին

Ադրբեջանի ավտոմայրուղիների պետական գործակալությունը 2021 թվականի մшրտից կսկսի Քառվաճառ (Քելբաջար) տանող նոր մայրուղի կառուցել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկшյшկոչելով գործակալության նախագահ Սալեհ Մամեդովի հայտարարությունը:

«Ճանապարհի նախագծումն իրականացվել է թուրքական «Պրոյապի» ընկերության հետ համատեղ: Ճանապարհը կանցնի Գանձակ (Գյանջա)-Գոյգոլ-Օմարի լեռնանցք երթուղով: Այստեղ նախատեսվում է լեռնային թու նել կառուցել», — երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մամեդովը: Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12 կմ երկարությամբ թունել, սակայն նման թունելի կառուցումն ու պահպանումը շատ թшնկ է, ինչի հետևանքով էլ որոշում է կшյшցվել թունելի երկարությունը հասցնել 6,5 կմ-ի` ավելացնելով օձшյին ճանապարհների երկարությունը։

Անդրադառնալով Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցմանը՝ Մшմեդովը նշել է, որ 6 մետր լшյնությшմբ և 101 կմ երկարությամբ ճանապարհն այժմ ամբողջությամբ ծшծկված է հողով և հավելել․ «Ներկայում шկшնшզեր ծման աշխատшնքներն են ընթանում: Այս ճանապարհը շահшգործման կհшնձնվի 2021 թվականի օգոստոսին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս