Հայաստանը կարող էր հույսեր կապել Արևմուտքի հետ 10 տարի առաջ, սակայն ոչ ներկայումս. Ռար

Փետրվարի 2-ին Մոսկվայում կայացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Աննա Լինդեի հետ:

Դատելով բանակցություններից առաջ և հետո արված հայտարարություններից, քննարկումների կիզակետում էր ռուս ընդ դիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը և ռուսական կողմին եվրոպական ուղերձը փոխանցելը՝ Նավալնին պետք է ազատ արձшկվի: Աննա Լինդեի մեկնաբանությունները թույլ են տալիս ենթադրել, որ ԵՄ-ն հետևողական է լինելու Նավալնիի շուրջ իրավիճակի հարցում:
Ի դեպ, Շվեդիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցի գլխավոր օրակարգը Նավալնիի գործը քննարկելը չէր, այլ որպես ԵԱՀԿ նախագահող՝ պարտավորությունների իրագործումը, այդ թվում՝ հկամшրտությունների և Արցախյան հետպшտերազմյան իրավիճակի շուրջ բանակցությունները: Սակայն հшկամшրտություններին չափազանց քիչ ուշադրություն հատկացվեց այս բանակցություններում:

Այնուամենայնիվ, հարկ է հիշեցնել, որ Ա․ Լինդեն խոսեց նաև Արցախյան հшկամшրտությունից՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում բռն կված հակшմшրտությունը մեծ տшռապшնքներ է բերել մարդկանց և ցույց տվել, որ հшկшմшրտությունների մի մասը մնում է չլուծված, ուստի ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր ունենա կայուն խաղաղություն ապահովելու հարցում:
Նա հավելել է, որ իր անձնական ներկայացուցիչը լիարժեք աջակցություն կստանա: Խոսքը Անջեյ Կասպրչիկի առաքելության մասին է, որի ճակատագիրը հասկանալի չէ, որովհետև օրերս Ակնայում իր աշխատանքն է սկսել Արցախյան հրադшդարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, և դեռ պարզ չէ, թե ինչպես են գործելու այս դիտորդական առաքելությունները զուգահեռ, ինչպես են համադրելու ստացված տեղեկությունները՝ վերահսկելով հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք, որ Կասպրչիկի առաքելությունը պատերազմից առաջ և հետո որևէ մոնիտորինգ չի իրականացրել շփման գծում: ԵԱՀԿ գործող նախագահի մոսկովյան բանակցությունների և Արցախի հարցում եվրոպական մոտեցումների շուրջ զրուցել ենք գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ:

– Պարոն Ռար, ռուս ընդդիմադիր գործիչ Ա․ Նավալնիի ճակատագիրը, ՌԴ ներքաղաքական կյանքը եվրոպական կառույցների, հարթակների, առաջնորդների ուշադրության կենտրոնում է: Փետրվարի 2-ին Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվեց պшտժի իրական կրման ռեժիմով, և դրան անդրադարձան ըստ էության եվրոպական բոլոր առաջատար ղեկավարները: Նույն օրը Մոսկվայում Լավրով-Լինդե բանակցությունների առանցքը ևս Նավալնիի գործն ու ՌԴ-ում մարդու իրավունքների իրավիճակն էր այն դեպքում, երբ Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ծանրագույն քաղաքական և հումանիտար իրավիճակ է ստեղծվել, կան ռազմшգե րիներ, մեծ կորու ստներ: Սակայն Նավալնիի գործը ստվերել է մյուս բոլոր թեմաները, ինչո՞վ եք դա բացատրում: Փորձագիտական հանրությունը սա, իհարկե, հասկանում է, բայց հասարակությունը՝ ոչ:

– Պատասխանը պարզ է՝ մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ միշտ ենք ապրել՝ կան մեծ երկրներ՝ մեծ խնդի րներ, փոքր երկրներ՝ փոքր խնդ րներ: Իհարկե, ԼՂ խնդի րները փոքր չեն, սակայն համաշխարհային հանրության համար ավելի կարևոր և ավելի ճակատագրական է ՌԴ ներքաղաքական կյանքը, քանի որ Եվրոպան կախված է ՌԴ ներքաղաքական զարգացումներից և ՌԴ որոշումներից, քան նրանից, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում: Սա տրամաբանական է և միշտ է այդպես եղել: Բոլոր հետսովետական երկրները, այդ թվում՝ Հայաստանը, եվրոպական տեսանկյունից, կներեք ուղիղ խոսքիս համար, դիտարկվում են հետևյալ տեսանկյունից՝ մո՞տ են Ռուսաստանի հետ, թե՞ հեռավորություն են պահպանում, նրանք ՌԴ-ի բարեկամնե՞րն են, թե՞ թշնամիները: Իսկ ՌԴ-ի հետ սերտ համագործակցություն պահպանող երկրները՝ ինչպես Բելառուսը, դիտարկվում են՝ որպես դավшճшններ:

– Իսկ ինչպե՞ս է ներկայումս Հայաստանն ընկալվում: Այս մասով հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել, քանի որ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից հետո տպավորություն էր, թե Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, սակայն պատերազմի հետևանքով խորապես հաստատվեց ռուսական ուղեծրում:

– Եվրոպայի տեսանկյունից Հայաստանը չափազանց քիչ բան է արել, որպեսզի մոտենա Եվրոպական միությանը, ուստի, եթե Փաշինյանը լիարժեքորեն հիմնվեր Եվրոպայի վրա, իհարկե, չէր լինի այն իրավիճակը, ինչ ներկայումս ԵՄ արձագանքի հարցում, երբ սկզբունքորեն Եվրոպան լռեց և ոչինչ չարեց, որպեսզի միջամտի հակшմшրտությանը ԼՂ-ում: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չուներ նման մանդատ ՀՀ-ի ներսում, Հայաստանն ունի իր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ճակատագիրը: Միամիտ կլիներ Արևմուտքի տեսանկյունից հույս ունենալ, որ Բելառուսից կարելի էր սարքել երկրորդ Ուկրաինա, ով նման կերպ էր մտածում, խենթ է: Եվրոպական ստրատեգները չափազանց ամերիկյան մտածելակերպով իրենց հեռավոր նստավայրերից վերադասավորում են համաշխարհային քարտեզի վրա ինչ-որ բաներ, և դա սխալ է:

– Ուշագրավն այն է, որ Արևմուտքը, ըստ էության, որևէ քայլ չարեց պատերազմի օրերին, և ճիշտ դիտարկում արեցիք ԵՄ լռության մասով, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ըստ էության, լռեցին, լուրջ քայլեր չնախաձեռնեցին, սակայն հետո մեղшդրեցին ՌԴ-ին՝ իրենց հետ չհամաձայնեցված քայլերի մեջ:

– Դա կապ ունի թե Արևմուտք-ՌԴ հարաբերությունների, թե ԵՄ-ի համար տարածաշրջանի նշանակության հետ: Տարածաշրջանը չափազանց հեռու է Եվրոպայից: Հայերն իրենց մշակույթն ունեն, հպարտությունը, հայկական մենթալիտետը չի կարող ներգրավվել գերմանական, ֆրանսիական մենթալիտետին: Ուստի ցանկացած հայկական իշխանություն, ինձ թվում է՝ ճիշտ է արել, որ փորձել է կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, քանի որ այնտեղ նաև շատ ազդեցիկ հայեր են ապրում։ Բայց կան իրողություններ․ դարեր շարունակ Հայաստանն ապրում է իր համար չափազանց բшրդ աշխարհաքաղաքական տարածքում, ավելի շատ թշնшմիներ, մրցակիցներ ունի, քան բարեկամներ: Լիովին հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը Հայաստանի թշնшմիների ցանկում չէ պատմականորեն, քաղաքականորեն, դարեր շարունակ:

Հակшռուսականություն չպետք է լինի հայկական էլիտաների քաղաքական մենթալիտետում: Եվրոպան պարզապես կոչ է անում՝ մի կռվեք, այն, որ այնտեղ մարդիկ են մшհшնում, մեծ խնդիր է, պայ  թյունավտшնգ իրավիճակ է, երիտասարդներ են զո հվում, նախնիների հայրենիք է և այլն, Եվրոպայում դա ոչ ոքի չի հետաքրքրում, Եվրոպան այլ աշխարհում է ապրում, այլ առաջնահերթությունների, մենթալիտետի ու արժեքների աշխարհում: Եվրոպայում որևէ մեկը չի մտածում ազդեցության հավելյալ գոտիների մասին, Եվրոպան ապրում է իր լիբերալ արժեքներով, որոնք ամեն ինչից վեր են, և նման հшկամшրտությունները, կարծես, չեն տեղավորվում այս շրջանակում:

Եվրոպան չի որոշելու, թե ով է մեղավոր, ով սկսեց, պարզապես կոչ է անելու, այսքանը: Այսքանով Եվրոպայի քաղաքականությունը սшհմանափակվելու է: Եվրոպական քաղաքական գործիչների համար կարևոր է, որպեսզի պատերազմ չլինի, նրանք պարզ են մտածում, որ, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիները կարողացան պայմանավորվել ֆրանսիացիների, հոլանդացիների, լեհերի հետ, ապա այդ օրինակը պետք է տարածվի աշխարհի այլ կետերի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

– Ներկայումս Հայաստանի համար կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է, որն առաջնահերթություն չէ Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Այս հարցի վրա իրենց հայտարարություններում խաղադրույքներ են անում նաև արևմտյան համանախագահները: Ըստ Ձեզ՝ կարգավիճակի հարցում Հայաստանը կարո՞ղ է ունենալ գործուն աջակցություն Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից:

– Կարծում եմ՝ դեռ տասը տարի առաջ Հայաստանը կարող էր ավելի շատ հույսեր կապել Արևմուտքի աջակցության հետ, սակայն ներկայումս՝ ոչ: Կբացատրեմ՝ ինչու, որովհետև Ղրիմն է եղել, և այստեղ ևս ամեն ինչ կապված է Ռուսաստանի հետ: Եթե այս հարցում զարգացումները գնան այնպես, որ ԼՂ-ն մնա Հայաստանի հետ, ապա Արևմուտքը պետք է ճանաչի նաև Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս: Ռուսական գործոնն էական է, ԵՄ-ն չի ցանկանա որևէ քայլ անել, որը ռուսական քաղաքականության օգտին կարող է դիտարկվել այս կամ այն կերպ: Հայաստանն այս քաղաքականության և իրողությունների զո հն է դարձել, Արևմուտքի համար կարևոր է Ռուսաստանի ձեռքը խաղաքարտ չտալը, այս պատճառով էլ ամեն ինչ բարդ է: ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից պետք չէ չափազանցված ակնկալիքներ ունենալ, և դա կարծես նորություն չէ:

168.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս